Եվս մեկ անգամ ես կոչ եմ անում Հայաստանին. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանին «կոչ է անում» որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ։ Այս մասին հայտնում է ТАСС–ը:
«Եվս մեկ անգամ ես կոչ եմ անում Հայաստանին բռնել մեր ադրբեջանցի եղբայրների կողմից իրեն ուղղված բարեկամության ձեռքը», - ասել է Թուրքիայի ղեկավարը կառավարության նիստից հետո: Վերջինիս խոսքը հեռարձակվել է TRT Haber հեռուստաալիքով:
Ըստ Էրդողանի, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը «նոր դարաշրջան բացեց տարածաշրջանում», սակայն Արևմուտքում որոշ ուժեր չեն ցանկանում համակերպվել դրա հետ։ «Հայաստանի ժողովուրդը և նրա ղեկավարությունը պետք է խաղաղության և համագործակցության մեջ փնտրեն անվտանգություն, այլ ոչ թե տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու: Արևմտյան երկրների կողմից ուղարկված ոչ մի զենք և զինամթերք չի կարող ապահովել կայուն խաղաղության և անվտանգության միջավայր», - ասել է Էրդողանը` չնշելով, թե որ պետությունների մասին է խոսքը:
Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն ավելի քան երկու ամիս է՝ սպասում է Հայաստանի պատասխանին խաղաղության պայմանագրի առաջարկներին։ Նրա խոսքով, Երևանի պատասխանը ուշացնելու պատճառն այն է, որ «վատ խորհուրդներ են ստանում, մասնավորապես Ֆրանսիայից»։ «Ֆրանսիան շատ կործանարար դեր է խաղում Հարավային Կովկասում, փաստորեն, Հայաստանը դարձել է ֆրանսիական կառավարության խամաճիկը, և դա կարող է լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանային կայունության համար»,- զգուշացրել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի 50 մետրանոց լուսատու խաչը. monumentwatch–ի անդրադարձը
Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս մասին գրում է monume...
Մինսկում ՀԱՊԿ արտգործնախարարները հայտարարություն են ընդունել
Այսօր Մինսկում ՀԱՊԿ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքի անվտան...
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին Հանրապետության հրապարակում ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով: Ինչպես արդեն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանում առաջին անգամ անցկացվում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով
Այս օրերին Հայաստանում են գտնվում Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի շուրջ 57 երկրներից ժամանած հարյու...