ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մադրիդում հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի՝ ընդդեմ երկրի վարչապետի
Շաբաթ Մադրիդում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի գործողությունների դեմ բողոքի ցույցին մասնակցել է մոտ 170 հազար մարդ, հայտնում է EFE գործակալությունը՝ վկայակոչելով երկրի իշխանությունների տվյալները։
Իրենց հերթին՝ ցույցի կազմակերպիչները հաշվել են 1 միլիոն քաղաքացու մասնակցություն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ցուցարարների թվում են եղել Իսպանիայի ժողովրդական կուսակցության ղեկավար Ալբերտո Նունյես Ֆեյջուն և «Ձայն» կուսակցության առաջնորդ Սանտյագո Աբասկալը։
Բազմահազարանոց ցույցի մասնակիցները դժգոհում են, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը դաշինք է կնքել կատալոնական փոքր կուսակցությունների հետ։ Վարչապետի պաշտոնի դիմաց նա կատալոնացի անջատողականներին համաներում է խոստացել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանում պաշտոնական մակարդակում Հայաստանի Հանրապետությունը սկսել են կոչել «Արևմտյան Ադրբեջան». Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու ամբողջությամբ չեն վճարվել Արցախի պետական աշխատողների աշխատավարձերը. ԱՀ պետնախարար
ԱՀ պետական նախարար Արթուր Հարությունյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստատեսությանը: Նա նշել է, որ Արցախի սահ...
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին Հանրապետության հրապարակում ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով: Ինչպես...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանում առաջին անգամ անցկացվում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով
Այս օրերին Հայաստանում են գտնվում Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի շուրջ 57 երկրներից ժամ...