Պաղեստինի ժողովուրդն արժանի է սեփական պետության. Բայդեն
Պաղեստինի ժողովուրդն արժանի է սեփական պետության, իսկ Գազան և Հորդանան գետի Արևմտյան ափը պետք է կառավարվեն Պաղեստինի նորացված վարչակազմի կողմից: Այս մասին РИА Новости–ի փոխանցմամբ հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Պաղեստինի ժողովուրդն արժանի է իր սեփական պետությանը և ՀԱՄԱՍ-ից զերծ ապագային», - հայտնել է Բայդենը Washington Post-ի համար գրված հոդվածում: Նա ընդգծել է, որ Գազայի հատվածից ստացված, «հազարավոր խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների» մահը պատկերող նկարները դիտել է «կոտրված սրտով»։
«Մեր նպատակը չպետք է լինի պատերազմը դադարեցնելը հիմա, այլ ընդմիշտ՝ կոտրելով բռնության ցիկլը և կառուցելով ինչ-որ ավելի ուժեղ բան Գազայում և ամբողջ Մերձավոր Արևելքում, որ պատմությունը չկրկնվի»,- գրել է Բայդենը։ Նա ընդգծել է, որ դրան հասնելու ճանապարհն անցնում է «երկու պետություն երկու ժողովուրդների համար» մոտեցմամբ։
«Դրան հասնելու համար կպահանջվի Իսրայելի և Պաղեստինի, ինչպես նաև ԱՄՆ-ի և դաշնակիցների պարտավորությունը: Այդ աշխատանքը պետք է սկսել հիմա»,- նշել է Բայդենը:
Նմանատիպ հոդվածներ
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներին Հանրապետության հրապարակում ՀՀԿ–ական ցուցարարները դիմավորել են «ամոթ» վանկարկումներով: Ինչպես արդեն...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հայաստանում առաջին անգամ անցկացվում է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողով
Այս օրերին Հայաստանում են գտնվում Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Հյուսիսային Ամերիկայի շուրջ 57 երկրներից ժամանած հարյու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի 50 մետրանոց լուսատու խաչը. monumentwatch–ի անդրադարձը
Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային արժեքները՝ էթնիկ պատկանելիության հիմքով։ Այս մասին գրում է monume...
Մինսկում ՀԱՊԿ արտգործնախարարները հայտարարություն են ընդունել
Այսօր Մինսկում ՀԱՊԿ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքի անվտան...