ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆիլիպիններում հզոր ստորջրյա երկրաշարժ է տեղի ունեցել

Ֆիլիպիններում հզոր ստորջրյա երկրաշարժ է տեղի ունեցել՝ մինչև 7,2 մագնիտուդով։ Այս մսին հայտնում է news.sky-ը:


Մի քանի վայրկյան տևած ցնցումը տեղի է ունեցել Բուրիասից մոտ 16 մղոն (26 կիլոմետր) արշիպելագի հարավային ծայրում, ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության:


Գիտնականները նշել են, որ ցունամի չի սպասվում, սակայն բնակիչներին խորհուրդ է տրվել պատրաստ լինել հետցնցումներին և վնասներին: Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել: Քաղաքի օդանավակայանի ուղեւորներին տարհանել են թռիչքուղի։


Հետազոտողները երկրաշարժի ուժգնությունը գնահատել են 6,7-ից 7,2 բալ ուժգնությամբ:


Ֆիլիպինների հրաբխագիտության և սեյսմոլոգիայի ինստիտուտը հայտնել է, որ այն տեղի է ունեցել վեց մղոն (10 կմ) խորության վրա: Ֆիլիպինները գտնվում են «Հրե օղակի» վրա՝ հրաբուխների գոտի, որը շրջապատում է Խաղաղ օվկիանոսը և հակված է երկրաշարժերի։

Պատահարներ