Նոր վարկ․ իշխանությունն ավելացնում է օր-օրի աճող պետական պարտքը․ «Հրապարակ»
Հայաստանը պատրաստվում է ՕՊԵԿ-ից 50 մլն եվրոյի վարկ վերցնել՝ ավելացնելով Հայաստանի օր-օրի աճող պետական պարտքը։ ՕՊԵԿ-ը նավթ արտադրող երկրների կազմակերպությունն է։ Վարկը Հայաստանին տրամադրվում է «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման ծրագիր» անվան ներքո, սակայն նույն որոշման նախագծում նշվում է, որ «Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետեւաբար, վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից»։
Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Սա հերթական դեպքն է, երբ Նիկոլ Փաշինյանը ճառում է Հայաստանի բյուջեն աննախադեպ ծավալներով մեծացնելու մասին, սակայն իրականում բյուջեով նախատեսված միջոցառումները չեն կատարվում պակասուրդի պատճառով, ուստի Հայաստանը վարկ է վերցնում ու ավելացնում պետական պարտքը, որն արդեն վաղուց հատել է 10 միլիարդ դոլարի շեմը։
Նմանատիպ հոդվածներ
«Չնայած բոլոր նախազգուշացումներին Երևանը դա արեց»․ Զախարովա
ՀՀ իշխանությունները որոշել են վավերացնել Հռոմի ստատուտը քաղաքական դրդապատճառներով։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է...
Բաքուն արձագանքել է Հաագայի դատարանի որոշմանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՄԱԿ-ի արդարադատությանմիջազգային դատարանի այսօրվա որոշմանը՝ հայտար...
Կմասնակցի՞ Փաշինյանը ԵԱՏՄ և ԱՊՀ հանդիպումներին․ Կրեմլից արձագանքում են
Կրեմլում չգիտեն՝ կգա՞ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում նախատեսված ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին, սա...
Ֆրանսիան «խստորեն զգուշացրել է» Իրանին
Ֆրանսիան «խստորեն զգուշացրել է» Իրանին մերձավորարևելյան հակամարտության ցանկացած սրացումից, հատկապես Լիբանանում։ Գազայի հ...