«Հիմա ՀԱՊԿ-ն օկուպացված է, պիտի հայտարարի՝ Ադրբեջանը պետք է դուրս գա ՀՀ 200 քառ.կմ տարածքից» ․Մարուքյան
Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև տարաձայնությունները որևէ կերպ կապված չեն ԼՂ հարցի հետ։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․
«44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին ՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմում օգնություն ստանալու համար։ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ հարցեր է բարձրացրել ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ ներխուժման ժամանակ»,- նշել է դեսպանը։
«ՀԱՊԿ-ը կապ չունի Լաչինի միջանցը չպահելու հետ։ ՀԱՊԿ-ը հայտարարություն չի ստորագրել 2020 թվականի նոյեմբերի 9-ին․ այն ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այդ փաստաթուղթն ամբողջությամբ տապալվել է, չի իրականացվել և այս պահին գործող չէ», - հայտարարել է Մարուքյանը:
Ըստ հատուկ հանձնարարություններով դեսպանի՝ հիմա ՀԱՊԿ-ն օկուպացված է՝ ՀԱՊԿ-ի 200 քառ.կմ տարածքը (Ադրբեջանի կողմից գրավված Հայաստանի տարածքները-խմբ.) օկուպացված է․ «Եվ հիմա կամ ՀԱՊԿ-ը պետք է հայտարարի, որ Ադրբեջանը պետք է դուրս գա այդ 200 քառ.կմ տարածքից, կամ պետք է ընդունի, որ ի վիճակի չէ կատարել իր պարտավորությունները։ Եվ մենք մեր որոշումը կկայացնենք», - ասել է Մարուքյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն արձագանքել է Հաագայի դատարանի որոշմանը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է ՄԱԿ-ի արդարադատությանմիջազգային դատարանի այսօրվա որոշմանը՝ հայտար...
Կմասնակցի՞ Փաշինյանը ԵԱՏՄ և ԱՊՀ հանդիպումներին․ Կրեմլից արձագանքում են
Կրեմլում չգիտեն՝ կգա՞ արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում նախատեսված ԵԱՏՄ և ԱՊՀ գագաթնաժողովներին, սա...
Ֆրանսիան «խստորեն զգուշացրել է» Իրանին
Ֆրանսիան «խստորեն զգուշացրել է» Իրանին մերձավորարևելյան հակամարտության ցանկացած սրացումից, հատկապես Լիբանանում։Գազայի հա...
44-օրյա պատերազմի հաղթանակի «փայատերերը» իրենց մասնաբաժինն են ուզում․ Մարուքյան
44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը միայն Ադրբեջանինը չէր, այն ունի «փայատերեր», որոնք իրենց մասնաբաժինն են ուզում։...