Արևմտյան բանակցային ձևաչափերն անհետաքրքիր են դարձել Բաքվի համար. Արթուր Խաչատրյան
Արևմտյան բանակցային ձևաչափերն անհետաքրքիր են դարձել Բաքվի համար,
քանի որ այդ հարթակներում նա Հայաստանից ստացել է այն ամենը, ինչ ուզում էր ստանալ
հենց Արևմուտքում։
Այս մասին Ազգային ժողովում` ճեպազրույցի ժամանակ, հայտարարեց ընդդիմադիր
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ մեկնաբանելով Վաշինգտոնում արտգործնախարարների
ղեկավարների մակարդակով բանակցություններին մասնակցելուց Բաքվի հրաժարվելը։
Խաչատրյանը մտավախություն ունի, որ Բաքվի՝ Գրանադայում, Բրյուսելում
և այժմ Վաշինգտոնում հանդիպումներ անցկացնելուց հրաժարվելը հղի է նոր պատերազմով։
Նրա խոսքով՝ մինչ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանը
պայմանագիր է կնքում Իսրայելից 1,2 մլրդ դոլար ընդհանուր գումարի ՀՕՊ համակարգերի մատակարարման
համար։ Պատգամավորը նաև ուշադրություն է հրավիրել այն բանին, թե Ադրբեջանը 44-օրյա
պատերազմից հետո քանի զորավարժություն է անցկացրել, այդ թվում՝ Թուրքիայի հետ համատեղ,
և որքան զորավարժություններ է անցկացրել Հայաստանն այս ընթացքում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք. ԱԺ փոխխոսնակ
Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք։ Այս մասին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 56-րդ լի...
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել ՀՀ-ին օգնության մասին փաստաթուղթը. Տասմագամբետով
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը, Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հ...
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում. Ալեն Սիմոնյան
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել առաջիկա 15 օրվա ընթացքում, եթե Բաքուն քաղաքական կամք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը` ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայաստանցի պաշտոնյաների կողմից ՀԱՊԿ վերջին միջոցառումներին չմասնակցելու որոշումնե...