Անհետ կորած ու Աշտարակում հայտնաբերված Ֆաթիմա Զուրաբովան ասել է, որ Ինգուշեթիայում պարբերաբար բռնությունների է ենթարկվել. մանրամասներ
Անհետ կորած ու Աշտարակում հայտնաբերված Ֆաթիմա Զուրաբովան ասել է, որ չի ցանկանում վերադառնալ Ինգուշեթիա՝ սպառնալիքների պատճառով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:
«2023 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին հաղորդում է ստացվել մի քաղաքացուց այն մասին, որ 2023թ․ նոյեմբերի 8-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, իր ընկերոջ եղբոր դուստր՝ Ֆատիմա Ահմադի Զուրաբովան, Մին. Վոդի-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան և մինչ օր որևէ տեղեկություն չունեն նրա վերաբերյալ:
Փաստի առթիվ 2023թ․ նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ (տվյալ պահին անհայտ կորելու հիմքով), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔվ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում:
Նոյեմբերի 14-ին Ֆաթիմա Զուրաբովան ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է, ապա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին:
Նա հարցաքննվել է որպես վկա և ցուցմունք տվել ՌԴ Ինգուշեթիայի Հանրապետությունում պարբերաբար բռնությունների ենթարկվելու մասին: Նշել է, որ համացանցով փնտրել և գտել է Հայաստանում գործող մի կազմակերպություն, որը զբաղվում է ընտանիքում բռնությունների ենթարկվածներով: Կապ է հաստատել այդ կազմակերպության աշխատակցի հետ, ով, իմանալով իր պատմությունը, դեպի ՀՀ գնել է տոմս, որից հետո սույն թվականի նոյեմբերի 8-ին ժամանել է Հայաստան: Հայաստանում բնակություն է հաստատել Աշտարակ քաղաքում՝ կազմակերպության կողմից վարձակալած վայրում: Նշել է, որ ՀՀ-ում որևէ բռնության չի ենթարկվել, որևէ մեկն իրեն վնաս չի հասցրել:
Հայտնել է, որ տեղյակ է այն մասին, որ իր հորեղբայրները գտնվում են ՀՀ-ում, վերջիններս հանդիպել են իրեն: Նշել է, որ չի ցանկանում վերադառնալ Ինգուշեթիա՝ սպառնալիքների պատճառով։
Վերոնշյալ վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության աշխատակիցներին տրվել է հանձնարարություն, այդ թվում՝ Ֆաթիմա Զուրաբովայի անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։ Վերջինս արգելանքի տակ չէ, քննչական բաժնում գտնվելու ընթացքում ընտանիքի անդամներից, հարազատներից որևէ մեկի հետ չի հանդիպել և շփում չի ունեցել»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Խաչի լեռնանցքում մերկասառույց է. ճանապարհը բեռնատարների համար փակ է
Խաչի լեռնանցքում տեղացող ձյան և մերկասառույցի պատճառով տվյալ հատվածը բեռնատարների համար փակ է:Ճանապարհը բաց...
Ուրարտուի ֆուտբոլիստները կարմիր քարտ են ստացել և հեռացվել` խաղադաշտից
Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Վանը» Չարենցավանի քաղաքային մարզադաշտում ընդունել էր «Ուրարտուին»։Հանդի...
Ավետիք Պողոսյանը սամբոյի աշխարհի առաջնությունում դրձավ փոխչեմպիոն
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայա...
Հրանտ Դինքին սպանած երիտասարդը վաղաժամկետ ազատ է արձակվել
Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը 16 տարվա բանտարկությունից հետո պայմանական ազատ է արձակվել փորձաշրջանով` նկատի ունենալ...