ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օգտագործված սպառազինություն Հայաստանն այլևս երբեք չի գնելու․ Քոչարյան
ՀՀ–ն այլևս երբեք օգտագործված սպառազինություն ձեռք չի բերելու, ամբողջը նոր է լինելու: Այս մասին այսօր ԱԺ–ում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Հիմնական գաղափարը, որ դրված է սպառազինության բովանդակության մեջ, հետևյալն է՝ դրանք բացի պաշտպանական լինելուց, պետք է լինեն նոր»,– ընդգծեց նա։
Պարոն Արթուր Խաչատրյանի հարցին, թե դրանք հին նոր են, թե՞, զեկուցողը հստակ պատասխանեց, որ դրանք պետք է լինեն նորը։
«ՀՀ-ն երբեք օգտագործված պաշտպանական բնույթի սպառազինություն ձեռք չի բերելու։ Ու մենք անշեղորեն իրագործելու ենք այդ խնդիրը։ Վերջին 26 տարվա մեջ աշխատանքը, որ արվել է առաջնագծի տարբեր հատվածներում, արվել է այնպիսի ծավալով ու որակով, որ եթե մենք ունենայինք, վստահաբար կարող ենք ասել, որ 44-օրյա պատերազմի բաժանարար գիծը լրիվ այլ տարածքով կանցներ»,- նշեց Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայ ժողովուրդն այս տարածքում երբեք միաժամանակ չի ունեցել ազատություն և խաղաղություն․ Հայկ Կոնջորյան
Հայաստանի և հայ ժողովրդի երկարաժամկետ բարեկեցության գրավականը ազատության և խաղաղության միաժամանակյա գոյությունն է։ Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս հատո՞ւկ եք անում, թե իրականում էսքան անհասկացող եք․ Զարոկյանը՝ Ավինյանին
2 մլն դոլար նոր տարվա ճոխ զարդարանքների համար եք տրաադրում, ասում եք՝ երեխաներին ուրախացնելու համար է։ Բայց այդ նույն եր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը, բացի ատոմային ռումբից, ամեն ինչ ունի․ Սիմոնյան
Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի նկատմամբ հարձակվելու նպատակ չունի։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանը երբեք չի խուսափել Բաքվի հետ բանակցություններից․ ԱԺ փոխնախագահ
Հայաստանը երբեք չի խուսափել Բաքվի հետ բանակցություններից, այժմ էլ առաջարկություններ ենք փոխանակում։ Այս մասին լրագրողներ...