Լեհաստանն արձագանքել է ԵՄ-ի` ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման մասին քննարկումներին
Լեհաստանի կառավարությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ու ցանկանում, որպեսզի հայերը խաղաղ ապրեն միջազգայնորեն ճանաչված տարածքում: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին:
Լեհաստանի դեսպանը, անդրադառնալով ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու որոշմանը, ընդգծեց, որ այս հարցում Լեհաստանը միանշանակ Հայաստանի համար խնդիրներ ստեղծող պետություն չէ:
«Գիտեք, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են, և ես հուսով եմ, որ ի վերջո կհասնենք այս նպատակին և մուտքի արտոնագրերի ազատականացումը իրականություն կդառնա»,-ասաց Լեհաստանի դեսպանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք. ԱԺ փոխխոսնակ
Ադրբեջանը ներկայումս օկուպացրել է Հայաստանի շուրջ 200 քառ.կմ տարածք։ Այս մասին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի 56-րդ լի...
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել ՀՀ-ին օգնության մասին փաստաթուղթը. Տասմագամբետով
Երևանը ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնության մասին փաստաթուղթը, Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարչապետը` ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայաստանցի պաշտոնյաների կողմից ՀԱՊԿ վերջին միջոցառումներին չմասնակցելու որոշումնե...
Եթե Իսրայելը չկործանի ՀԱՄԱՍ-ին, հաջորդը կլինեն ԱՄՆ-ն և Եվրոպան. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ին և Եվրոպային նախազգուշացրել է, որ նրանք կարող է լինել «հաջորդը», եթե Իսրայե...