Մինչև 5 տարվա արտադրության էլեկտրաշարժիչով մեքենաները ևս 1 տարով կազատվեն ԱԱՀ–ից

Էլեկտրաշարժիչով մեքենաները, որոնց տարիքը չի գերազանցի 5 տարին, ևս 1 տարով կազատվեն ԱԱՀ–ից։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներկայացրած նախագծին։

Էլեկտրամոբիլների ներմուծումն ու օտարումը ԱԱՀ–ից ազատված էին մինչև 2024 թ. հունվարի 1–ը։

 

«Այժմ այդ մեքենաների վրա դրել ենք լրացուցիչ սահմանափակում` ԱԱՀ–ից ազատումը կկիրառվի էլեկտրաշարժիչով այն մեքենաների վրա, որոնց տարիքը չի գերազանցի 5 տարին»,– ընդգծեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

 

Նախարարը հիշեցրեց, որ էլեկտրաշարժիչով մեքենաների ներմուծման համար ԵԱՏՄ որոշմամբ ՀՀ–ին 2022 թ. համար սահմանվել էր 7000 քվոտա, 2023 թ. համար` 8000։ 2022 թ. ՀՀ է ներմուծվել 3455 էլեկտրաշարժիչով մեքենա, իսկ 2023 թ.–ին` 4195, որը, ըստ Քերոբյանի, 20 տոկոսով ավելի է նախորդ տարվանից։

Քաղաքականություն