Ղրղզստանի ՍԴ–ն վերացրել է անձնագրերում հայրանվան փոխարեն մայրանունը նշելու սեփական որոշումը

Ղրղզստանի Սահմանադրական դատարանը վերանայել է իր որոշումը, որը թույլ է տալիս երկրի չափահաս բնակիչներին փաստաթղթերում հայրանվան փոխարեն նշել մայրանունը: 

Սահմանադրական դատարանը հունիսի 30-ի իր որոշման մեջ թույլ է տվել նշել մայրանվան մասին։ Դա արվել է երկրի բնակչուհու հայցի քննարկման շրջանակներում, ով պահանջել է հնարավորություն տալ իրեն երեխաների փաստաթղթերում հայրանվան փոխարեն նշել իր անունը։ Դատարանը մերժել էր կնոջ հայցը՝ բացատրելով, որ անչափահաս երեխաները կարող են բուլինգի ենթարկվել մայրանվան պատճառով, սակայն որոշել է, որ չափահաս քաղաքացիները կարող են ինքնուրույն ընտրել, թե ինչ նշեն իրենց փաստաթղթերում: 

Սահմանադրական դատարանի որոշումը զգալի քննադատության տեղիք տվեց. մասնավորապես, դեմ արտահայտվեցին երկրի պետքարտուղար Սույունբեկ Կասմամբետովը, մեծ մուֆթի Զամիր Ռակիևը և Ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի նախագահ Կամչիբեկ Տաշիևը։ 

Քննադատության ֆոնին Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ իրավիճակի զարգացումը «մատնանշում է հասարակության ծայրահեղ բացասական վերաբերմունքը առաջարկվող փոփոխությունների նկատմամբ», ինչը «խաթարում է սահմանադրական արդարադատության նկատմամբ հանրային վստահության աստիճանը»։ Ուստի դատարանը որոշեց վերանայել իր դիրքորոշումը։ 

Քաղաքականություն