ՔՊ խմբակցությունն այսօր այց չի նախատեսում Եռաբլուր. «Ժողովուրդ»
Այսօր նոյեմբերի 9-ն է՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցը:
Այս օրը հայոց օրացույցում սևոս է նշված: Երեք տարի առաջ այս օրը ստորագրված Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրի արդյունքում Արցախի մեծ մասը մնաց թշնամուն, իսկ այսօր արդեն հայերի պատմական բնօրրան Արցախն ամբողջությամբ կորսված է ու հայաթափված:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սովորաբար, նոյեմբերի 9-ին այցելում էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեր նահատակների հիշատակին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ այսօր ՔՊ խմբակցությունը չի պատրաստվում գնալ «Եռաբլուր»:
Ինչպես լրատվականին են փոխանցել՝ հնարավոր է՝ առանձին պատգամավորներ գնան, բայց խմբակցությունն այսօր այց չի նախատեսում «Եռաբլուր»:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակը արդեն հուշում է ձյան մասին․ ե՞րբ սպասել առաջին ձյանը
Երևանում նոյեմբերի 10-ի գիշերը, 11-ի ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը և 11-ի գի...
Այսուհետ ոստիկանները տեղում, հեշտությամբ կպարզեն անձը թմրանյութ օգտագործել է թե՞ ոչ
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՆԳՆ-ն թմրանյութերի պարունակությունը չափող 184 հատ սարք՝ նարկոտեստեր է գնել, միավորի գինը 1 մլ...
Հայկական անցակետի վատ աշխատանքի արդյունքում 600 բեռնատար չեն կարողանում մուտք գործել Հայաստան․ ահազանգ
Արդեն 2-3 օր Հայաստան Վրաստան սահմանի Բագրատաշենի անցակետում՝ Վրաստանի տարածքում գտնվող բեռնատարների վարորդները, հայկակա...
«Կարևոր նորություններ Ջալալ Հարությունյանի գործով»․ փաստաբան
Փաստաբան Արսեն Սարդարյանը գրում է ՝ «Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ 2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դր...