Ամենախոշոր լրավամիջոցների լուսանկարիչները չափազանց արագ են հայտնվել հոկտեմբերի 7-ի իրադարձություններ կենտրոնում․ մեղադրանք
Նոյեմբերի 8-ին Honest Reporting ոչ կառավարական կազմակերպությունը, որը «վերահսկում է ԶԼՄ-ների կողմնակալությունը Իսրայելի հանդեպ», իր զեկույցում ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ AP-ի, Reuters-ի, CNN-ի և The New York Times-ի լուսանկարիչները չափազանց արագ են հայտնվել հոկտեմբերի 7-ի իրադարձություններ կենտրոնում։
Հրապարակման առնչությամբ Reuters լրատվական գործակալությունը ստիպված է եղել հրապարակայնորեն հերքել այն տեղեկությունները, թե նախապես տեղյակ է եղել հոկտեմբերի սկզբին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի տարածքում հարձակման նախապատրաստման մասին։
Հայտարարության մեջ նշվում է, որ գործակալության հրապարակած լուսանկարները, որոնք արվել են հոկտեմբերի 7-ի առավոտյան ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից Իսրայելի հետ սահմանը խախտելու վայրում, ձեռք են բերվել տեղի լուսանկարիչներից, որոնց հետ Reuters-ը նախկինում չի համագործակցել։
«Հրապարակված լուսանկարներն արվել են երկու ժամ անց այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ն սկսել է հրթիռներ արձակել Իսրայելի հարավում և ավելի քան 45 րոպե այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարեց, որ զինված մարդիկ հատել են սահմանը»,- ընդգծել է գործակալությունը հաշվետու հոդվածում:
Ավելի վաղ Honest Reporting ոչ կառավարական կազմակերպությունը ենթադրել էր, որ առաջատար լրատվական գործակալությունների (AP, Reuters, CNN և The New York Times) ֆոտոլրագրողները կարող էին նախապես իմանալ Իսրայելի հարավում ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին։
Նրանք ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ աշխարհի առաջատար լրատվամիջոցների հետ համագործակցող ֆոտոլրագրողները շատ արագ հայտնվեցին հոկտեմբերի 7-ի իրադարձությունների կենտրոնում։
Իսրայելը պարզաբանումներ է խնդրել AP-ից, Reuters-ից, CNN-ից և NYT-ից հոկտեմբերի 7-ին իրենց լուսանկարիչների գործողությունների վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Ռшզմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք․ ԱՀ նախագահ
Ռազմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը դիտորդի...
Ալիևը բողոքել է Իրանի նախագահին և հայտարարություն արել Հայաստանի վերաբերյալ
Տաշքենդում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի նախագահներ Էբրահիմ Ռաիսին և Իլհամ Ալիևը։ Ալիևը Իրանի նախագահի հետ հանդիպմանն աս...
Սերգեյ Լավրովի հայտարարությունը՝ Հայաստանի և Արևմուտքի մտերմիկ հարաբերությունների վերաբերյալ
«Արևմտյան երկրները հաճոյանում են Հայաստանին և ցանկանում են նրա հետ ընկերանալ՝ ընդդեմ Ռուսաստանի»․ Այս մասին հայտարարել է...
Հայտնի է, թե ինչ են քննարկել Մակրոնն ու Փաշինյանը․ մանրամասներ հանդիպումից
Ելիսեյան պալատում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը: Ֆրանսիայի նախ...