ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վագիֆ Խաչատրյանի խոսքը՝ Բաքվի դատարանում
«Ես անմեղ մարդ եմ, այդ մարդիկ ինձ այնտեղ չեն տեսել: Ես լավ հարաբերությունների մեջ եմ եղել այդ գյուղացիների հետ, գյուղացիներն էլ` ինձ հետ»,- ասել է Վագիֆ Խաչատրյանը Բաքվի դատարանում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի դատախազությունը պահանջել է Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Բաքվի ռազմական դատարանում կայացած դատական նիստին ելույթ է ունեցել Խաչատրյանի փաստաբանը, որն իր ելույթում խնդրել է արդարացնել Վագիֆ Խաչատրյանին։