
Ինչ խստացումներ են սպասվում միգրանտներին ՌԴ-ում

Ռուսաստանի տարածքում օտարերկրացիների վերահսկողությունը պետք է ուժեղացնել, հատկապես այն առումով, ինչը վերաբերում է քաղաքացիության ընդունմանը, կացության տրամադրմանը և բնակության ժամանակավոր թույլտվություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
«Անհրաժեշտ է խստացնել հսկողությունը օտարերկրացիներին Ռուսաստանի քաղաքացիություն ընդունելու, ինչպես նաև ժամանակավոր կացության թույլտվությունների և կացության թույլտվությունների տրամադրման հարցում։ Այդ թվում ՝ տվյալների փոփոխության և Ռուսաստան մուտքի արգելքի առկայության համար»,- ՆԳՆ ղեկավարի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Կոլոկոլցեւը կարծում է, որ պետք է ավելի մանրակրկիտ հայտնաբերել միգրանտներին, որոնք խուսափում են մատնադրոշմումից և լուսանկարվելուց: Նույն այն քաղաքացիներին, որոնք սպառնում են հանրային անվտանգությանը, պետք է, ըստ նախարարի, արտաքսել՝ զուգահեռաբար չեղյալ համարելով նրանց իրավական կարգավիճակները։
Մինչ այս Կոլոկոլցևը պատմել է, թե ինչ սխեմաներ են օգտագործում օտարերկրացիները Ռուսաստանում մնալու համար։ Դրանց թվում են կեղծ ամուսնությունները, ռուսաց լեզվի քննության արդյունքների կեղծումը և կեղծ հրավերների ստեղծումը։ Այն միգրանտները, որոնց մուտքն արգելված է, փորձել են հետ գնալ կեղծ փաստաթղթերով։