Հասարակություն
Բաքվում այսօր կշարունակվի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի ապօրինի գործով դատական նիստը. ինչ է հայտնի
Բաքվում՝ ծանր հանցագործությունների դատարանում, այսօր կշարունակվի գերեվարված Վագիֆ Խաչատրյանի դատը։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ–ները:
Նրան մեղադրում են «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ», որն իբր կատարվել է 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում։ Սպասվում է, որ այսօր կհրապարակվի «մեղադրական եզրակացությունը և հայտնի կդառնա, թե ինչ պատժաչափ է առաջարկվում նրա համար: Նշենք, որ Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչում և հերքում է մեղադրանքները:
Հիշեցնենք, որ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն ապօրինի կերպով ձերբակալվել է Բերձորի անցակետում հուլիսի 29-ին, երբ Կարմիր Խաչի միջոցով տեղափոխվում էր Հայաստան՝ վիրահատվելու:
Նմանատիպ հոդվածներ
40 հոգանոց խումբը բահերով, քարերով դաժան ծեծի են ենթարկել ռեստորանի տիրոջը. ինչ է հայտնի Աշտարակի կրակոցների գործով
Լոնդոնում պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը
Ուր պետք է դիմեն արցախցիները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
Հիմնավոր կասկածներ կան, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը
Ավելին Հասարակություն բաժնից
Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ»
Լուվրի նոր տնօրենը խոստովանել է թանգարանի վատ վիճակը
Եվրոպական մի քանի երկրներում ուժեղ շոգ է սպասվում
Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի ականատեսը որոշ մանրամասներ է ներկայացրել
1.0