Քաղաքականություն

Իմ այցը Անկարա մոտեցրել է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ–ին. Բլինքեն

Իմ այցը Անկարա մոտեցրել է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ–ին. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը երկուշաբթի հայտարարել է, որ Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո Շվեդիան ավելի է մոտենում ՆԱՏՕ-ի անդամակցությանը:«Վստահ եմ, ո�…

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը երկուշաբթի հայտարարել է, որ Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ բանակցություններից հետո Շվեդիան ավելի է մոտենում ՆԱՏՕ-ի անդամակցությանը:

«Վստահ եմ, որ մենք կտեսնենք առաջընթաց այս խնդրի լուծման հարցում», - ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի իշխանությունները նրան երաշխիքներ են տվել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ:

Անկարայից հեռանալուց առաջ Բլինքենը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները քաջալերված են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից թուրքական խորհրդարան Շվեդիայի՝ դաշինքին միանալու հայտ ներկայացնելով: Պետքարտուղարը վստահեցրել է, որ և՛ Վաշինգտոնը, և՛ Անկարան ցանկանում են, որ Շվեդիան անդամակցի ՆԱՏՕ-ին։ 

Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 2022 թվականին։ Այս պահին ՆԱՏՕ-ի բոլոր անդամները, բացի Թուրքիայից և Հունգարիայից, վավերացրել են Շվեդիայի մուտքը դաշինք։ 

Նմանատիպ հոդվածներ

Ես գյուղացի մարդ եմ, ոչ թե՝ ահաբեկիչ. Ադրբեջանը խեղաթյուրել է Վագիֆ Խաչատրյանի մտքերն ու դատապարտել 15 տարվա ազատազրկման. Բաքոյան

Ադրբեջանը, լինելով ԵԽ անդամ երկիր, վավերացնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպ...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250