Գերմանիան Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մասին. Գերմանիայի ԱԳՆ ղեկավար
Գերմանիան և ԵՄ-ն պատրաստ են շարունակել աջակցել Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման հարցում, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ:
«Մեզ պետք է խաղաղություն տարածաշրջանում, դա բխում է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի շահերից: Գերմանիան և ԵՄ-ն պատրաստ են աջակցել երկու երկրներին հարաբերությունների կարգավորման հարցում», - ասել է Բերբոքը:
Միաժամանակ նա հավելել է, որ «Գերմանիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և Ղարաբաղը համարում է Ադրբեջանի մաս»։
Ըստ գերմանացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ «Ադրբեջանը շատ դրական ազդանշաններ է տալիս» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում: Միևնույն ժամանակ նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը «բավականին բարդ գործընթաց է»։
Բերբոքը հավելել է, որ Գերմանիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ականազերծման հարցում և համապատասխան նախագիծ է առաջարկել Բաքվին։
Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ գոհ է Բաքվում կայացած հանդիպումների արդյունքներից։
Նմանատիպ հոդվածներ
Միշուստինը ստորագրել է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հրամանագիրը
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Այս մասին համապատասխան հ...
Ես գյուղացի մարդ եմ, ոչ թե՝ ահաբեկիչ. Ադրբեջանը խեղաթյուրել է Վագիֆ Խաչատրյանի մտքերն ու դատապարտել 15 տարվա ազատազրկման. Բաքոյան
Ադրբեջանը, լինելով ԵԽ անդամ երկիր, վավերացնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպ...
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը պաշտոնից հեռացել է
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը սոցցանցերում հայտնել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից: «Պատիվ ունեմ տեղեկացնելու,...
Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպումը կարող է տեղի ունենալ դեկտեմբերին. ԶԼՄ
Բրյուսելը Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանձին-առանձին բանակցություններ է վարում՝ Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի ու Շառլ Միշ...