Էրդողանը «խաչ է քաշել» Նեթանյահուի վրա. նրանք այլևս չեն շփվի
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավար Բենյամին Նեթանյահուի հետ հետագա շփումներից հրաժարվելու մասին։
«Մենք այլևս չենք կարող խոսել Նեթանյահուի հետ, մենք նրան ջնջել ենք»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում արաբական al-Arabiya հեռուստաալիքը։
Նա նշել է, թե Թուրքիան այլևս չի ունենա վստահություն գլոբալ համակարգի նկատմամբ, քանի դեռ Իսրայելը կանգ չի առել և պատասխանատվություն չի կրել «ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարումների» համար:
Էրդողանը նախկինում Իսրայելին կոչ է արել դադարեցնել Գազայի վրա շարունակվող հարձակումները և «դուրս գալ խելագար վիճակից»։
«Կանայք, երեխաներ, անմեղ քաղաքացիական անձինք ենթարկվում են Իսրայելի անընդհատ աճող, ավելի ակտիվ ռմբակոծություններին, հումանիտար ճգնաժամը խորանում է», - ասել է Թուրքիայի նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
Միշուստինը ստորագրել է Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու հրամանագիրը
ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համաձայնագրին։ Այս մասին համապատասխան հ...
Ես գյուղացի մարդ եմ, ոչ թե՝ ահաբեկիչ. Ադրբեջանը խեղաթյուրել է Վագիֆ Խաչատրյանի մտքերն ու դատապարտել 15 տարվա ազատազրկման. Բաքոյան
Ադրբեջանը, լինելով ԵԽ անդամ երկիր, վավերացնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպ...
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը պաշտոնից հեռացել է
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը սոցցանցերում հայտնել է, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից: «Պատիվ ունեմ տեղեկացնելու,...
Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է. Փաշինյան
Եթե Ադրբեջանը վերահաստատի այն, ինչ արդեն համաձայնեցվել է, կնշանակի, որ աշխատանքի 70 տոկոսն արված է։ Այս մասին «Փարիզի խա...