Ինչքա՞ն գումար է ծախսվել Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության համար. CivilnetCheck
Լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ուրարտական ոճով երդմնակալության արարողության վրա համայնքային բյուջեից ծախսվել է 87 մլն դրամ կամ շուրջ 220 հազար դոլար։
CivilnetCheck-ը Երևանի քաղաքապետերանից խնդրել էր հայտնել Երևանի բոլոր քաղաքապետերի երդմնակալության արարողության համար ծախսված գումարի չափը։ Քաղաքապետարանի պատասխանի համաձայն՝ Երևանը համայնքի կարգավիճակ է ստացել 2009-ին, և երդմնակալության առաջին արարողությունն իրականացվել է հենց այդ ժամանակ։
Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի (2009-2010) երդմնակալության արարողության ժամանակ համայնքային բյուջեից այդ նպատակով գումար չի ծախսվել:
Կարեն Կարապետյանի (2010-2011) երդմնակալության արարողության ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն չի պահպանվել, իսկ Տարոն Մարգարյանի (2011-2018) երդմնակալության երկու արարողությունների համար, ըստ պատասխանի, գումար չի ծախսվել։
Հայկ Մարությանի երդմնակալության արարողության համար ծախսվել է 900 հազար դրամ (2018-2021), իսկ Հրաչյա Սարգսյանի (2021-2023)՝ 18 միլիոն դրամ: Եվ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության համար, ինչպես նշվել է, ծախսվել է 87 միլիոն դրամ։
Նմանատիպ հոդվածներ
Սամվել Շահրամանյանի և Ղարաբաղի խորհրդարանի պատգամավորների հանդիպումը մեկնարկել է
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մեկնարկել է ԼՂՀ նախագահ Սամվել Շահրամանյանի և Ղարաբաղի խորհրդարանի պատգամավորների հանդիպու...
Սահակաշվիլին քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի. Վրաստանի արդարադատության նախարար
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի կարող քաղաքական գործունեությամբ զբաղվել, քանի որ Վրաստանի քաղաքացի չի հա...
ԱՄՆ-ն «կոշտ նախազգուշացում» է ուղարկում Իրանին
Միացյալ Նահանգներն «կոշտ նախազգուշացում» է ուղարկում Իրանին և խնդրում զսպվածություն ցուցաբերել, քանի որ իրավիճակը Մերձավ...
Զելենսկի. «Ինձնից 24 րոպե կպահանջվի Թրամփին բացատրելու համար»
Եթե Թրամփը կարողանա գալ այստեղ, ինձանից 24 րոպե կպահանջվի նրան բացատրելու համար, որ նա չի կարող վերահսկել այս պատերազմը:...