Հասարակություն
Խնամքի կենտրոնի աշխատակիցը գողացել է արցախցի տատիկի կենսաթոշակային քարտը
Ոստիկանությունը հայտնում է, որ հոկտեմբերի 26-ին կորել է տարեցների խնամքի կենտրոններից մեկում բնակվող, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը, իսկ հոկտեմբերի 25-ին նշված քարտից կանխիկացվել է 100 000 դրամ:
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է խնամքի կենտրոնի բուժքույրը: Երևանցի 34-ամյա կինը հոկտեմբերի 31-ին հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք: Նշվում է, որ գումարի մի մասը հայտնաբերվել է։
Նմանատիպ հոդվածներ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Ֆեյսբուքյան էջը, որը վարչապետի անունից կեղծ հայտարարություններ է անում, կառավարվում է այլ երկրներից
Վրաստանի քաղաքացի դառնալը էլ ավելի է հեշտացել
Մանրամասներ՝ հրացանից վիրավորում ստացած, 11-ամյա աղջկա առողջական վիճակի մասին
Քաղաքացին զենք-զինամթերք է թողել ավտոճանապարհի աջակողմյան հատվածում
Ավելին Հասարակություն բաժնից
Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ»
Լուվրի նոր տնօրենը խոստովանել է թանգարանի վատ վիճակը
Եվրոպական մի քանի երկրներում ուժեղ շոգ է սպասվում
Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի ականատեսը որոշ մանրամասներ է ներկայացրել
1.0