Իրանական կողմը կոչ է անում խոսքից անցնել գործի՝ փակել Բաքու-Ջեյհանով Իսրայելին մատակարարվող նավթը. իրանագետ
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին այսօր հայտարարել է, որ իսլամական երկրները պետք է դադարեցնեն նավթի մատակարարումն Իսրայելին։
Բան այն է, որ Իսրայել նավթի զգալի ծավալների արտահանում է իրականացնում Բաքվի բարբարոսական վարչախումբը Թուրքիայի տարածքով։ Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությունն էլ ավելի է սահմանափակում առանց այն էլ էրդողանական վարչախմբի՝ Թել-Ավիվի դեմ կոշտ հռետորաբանության պատճառով սահմանափակված Բաքվի բռնապետի մանևրի տիրույթը և նրան մղում անկյուն։
Սակայն Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարության համատեքստում պակաս, մեղմ ասած, տհաճ իրավիճակում չի հայտնվում նաև էրդողանական վարչախումբը, որը Իսրայելի դեմ կոշտ հռետորաբանությամբ փորձում է իրեն ի ցույց դնել պաղեստինցիների, իբր, հովանավորի, մինչդեռ իրանական կողմն ամենաբարձր մակարդակով կոչ է անում խոսքից անցնել գործի՝ փակել Բաքու-Ջեյհանի միջոցով Իսրայելին մատակարարվող նավթը»։
Նմանատիպ հոդվածներ
Ռшզմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք․ ԱՀ նախագահ
Ռազմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը դիտորդի...
ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ են արել անհապաղ հրաժարական տալ
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը Գիլադ Էրդանը կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել անհապաղ հրաժարական տալ․ «ՄԱԿ...
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը չեղարկվում է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը կուսակցական նեղ կազմին ասել է, որ չեղարկելու ե...
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է կոշտ ցորենի արտահանումը՝ նշելով բացառություն երկրների շարքը
ՌԴ Գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը արգելել կոշ...