Ի՞նչ է սպասվում նոյեմբերի 8-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
Ադրբեջանի իշխանությունները մտադիր են նոյեմբերի 8-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում «հաղթանակի զորահանդես» անցկացնել։ Արդեն մի քանի օր է՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են այդ մասին՝ ընդգծելով, որ զորահանդեսին կմասնակցի անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին Ադրբեջանում տոնում են արցախյան 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի օրը։ 2020 թվականի այդ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերին հաջողվել է գրավել Շուշին, չնայած որ Հայաստանում պաշտոնական ամենաբարձր մակարդակում, անգամ՝ նոյեմբերի 9-ին, դեռ հերքում էին այդ լուրերը»
Նմանատիպ հոդվածներ
Ռшզմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք․ ԱՀ նախագահ
Ռազմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը դիտորդի...
ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ են արել անհապաղ հրաժարական տալ
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը Գիլադ Էրդանը կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել անհապաղ հրաժարական տալ․ &nbs...
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը չեղարկվում է. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռ ամիսներ առաջ գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը կուսակցական նեղ կազմին ասել է, որ չ...
Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է կոշտ ցորենի արտահանումը՝ նշելով բացառություն երկրների շարքը
ՌԴ Գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 31-ը արգելել կոշ...