«Խաղաղության համաձայնագրի կետերի մեծ մասը կողմերը համաձայնեցրել են»․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը հայտնել է, որ այս պահի դրությամբ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի կետերի մեծ մասը։ «Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկն ուժի մեջ է: Հաջորդ քայլերը պետք է անի առաջին հերթին Հայաստանը։ Խաղաղության համաձայնագրի կետերի մեծ մասը կողմերը համաձայնեցրել են»,- նշել է այդ երկրի պաշտոնյան։
Այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, և եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական:
Նմանատիպ հոդվածներ
Ռшզմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք․ ԱՀ նախագահ
Ռազմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը դիտորդի...
ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ են արել անհապաղ հրաժարական տալ
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը Գիլադ Էրդանը կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել անհապաղ հրաժարական տալ․ «ՄԱԿ...
«Միխայիլ Սահակաշվիլին ամեն կերպ ձգտում է իշխանության հասնել Վրաստանում». խորհրդարանի անդամ Մակի Բոչորիշվիլիի
Միխայիլ Սահակաշվիլին ամեն կերպ ձգտում է իշխանության հասնել Վրաստանում Վրաստանի խորհրդարանի անդամ Մակի Բոչորիշվիլիի խոսքո...
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայի հետ առանց վիզայի համաձայնագրի դադարեցման մասին
ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնապես հայտարարել է, որ 1997 թվականից Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև առանց վիզայի ռեժիմի մասին համ...