Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորվել են արցախցի 2 երտասարդ. ՆԳՆ
Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով կալանավորվել են արցախցի 30-ամյա Գոռ Հ.–ն և 21-ամյա Մխիթար Օհանջանյանը։ Այս մասին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, թե Մխիթարը հոկտեմբերի 24-ից հետախուզման մեջ էր և նրան հոկտեմբերի 27-ին Արշակունյաց պողոտայում են հայտնաբերել։
Նույն մեղադրանքով կալանավորված է նաև 30-ամյա Գոռ Հ.–ն, որը հոկտեմբերի 18-ից է հետախուզման մեջ եղել։ Նրան նույնպես հայտնաբերել են հոկտեմբերի 27-ին Բաբայան փողոցից։
Նշենք, որ խոսքը սեպտեմբերի 19-ին Արցախում ադրբեջանական ԶՈւ–ի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին Երևանում տեղի ունեցած ցույցերի մասին է։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ այցելել է «Արմավիր» ՔԿՀ, որտեղ պահվում է Մխիթարը։ Մանուկյանը նշել է, որ Մխիթարի հագին իր աշխատանքային հանդերձանքն է եղել, քանի որ իրավապահները նրան անմիջապես աշխատավայրից են տարել։
«Ոստիկանները մինչ այդ այցելել են Մխիթարի աշխատավայր, հետաքրքրվել նրանով, աշխատանքային ղեկավարն էլ երիտասարդին բնորոշել է իբրև բարեխիղճ աշխատող։ Մինչ առևանգումը Մխիթարին ոչ մի անգամ չեն կանչել հարցաքննության, ծանուցագիր չեն ուղարկել, թեև հեշտությամբ, ցանկության դեպքում, քննիչները կարող էին դա անել»,– գրել է Մանուկյանը։
Ընդդիմադիր պատգամավորը շեշտել է, որ Մխիթարը մինչև վերջերս ծառայել է Արցախում, ընտանիքը Հադրութի Տումի գյուղից է, բայց 2020 թվականին ստիպված են եղել լքել այն։
Նա գրել է, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանք է առաջադրվել ևս 2 անձի` Մանվել Պետրոսյանին ու Սամվել Միրզոյանին, որոնք նույնպես արմատներով Արցախից են։ Վերջինս, ի դեպ, անչափահաս է։ Դատարանն այժմ քննում է կալանքի միջնորդության հարցը։
Նմանատիպ հոդվածներ
«Թուլացեք և հաճույք ստացեք, ես դեռ նոր-նոր եմ սկսում». Ալեն Սիմոնյան
Զարմանում եմ, որ նույն շրջանակները, ովքեր 2016-ին, 2017-ին, 2018-ին, 2020-ին 2021-ին, 2022-ին, 2023-ին շատ ինտենսիվ սպառ...
Ինչո՞ւ ապրիլից Մոսկվա-Երևան ուղիղ չվերթների տոմսեր չկան. քաղավիացիայից պարզաբանում են
Համացանցում տևական ժամանակ է տեղեկություններ են պտտվում, որ Երեևան-Մոսկվա կամ Մոսկվայից Երևան ուղիղ թռիչքներ ապրիլից չկա...
ԼՂ-ից տեղահանված բնակիչների մոտ բավական քանակով զենք կա. 11 կալանավորված է տեղափոխվել ՀՀ. ՆԳ նախարար
Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակիչների մոտ բավական քանակով զենք կա, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախա...
Ինչու՞ է «Հանրապետության հրապարակ» կայարանում կամարները դեղին գույն ներկված. պարզաբանում են Մետրոպոլիտենից
Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում կամարները կիսով չափ վառ դեղին գույնով են ներկել, ինչը հարուցել...