Հայտնի է, թե քանի լրագրող է զոհվել Գազայում
Իսրայելական բանակի հարվածների արդյունքում Գազայի հատվածում զոհված լրագրողների թիվը հասել է 31-ի, հայտնում է Պաղեստինի լրագրողների սինդիկատը (PJS):
PJS-ը հայտնել է, որ իսրայելական ավիահարվածներն ու հրթիռակոծությունները թիրախավորել են լրատվամիջոցների գրասենյակները, սարքավորումներն ու մեքենաները, ինչպես նաև առանձին լրագրողների և նրանց ընտանիքները:
PJS-ն Իսրայելի գործողությունները գնահատում է որպես «համակարգված և կանխամտածված քաղաքականություն, որն ուղղված է ճշմարտության ձայնը խլացնելուն և աշխարհին թույլ չտալու տեսնել Պաղեստինի ժողովրդի դեմ կատարված հանցագործությունները»:
PJS-ը կոչ է արել միջազգային հանրությանը և իրավապաշտպան կազմակերպություններին միջամտել և պաշտպանել լրագրողներին ու նրանց աշխատանքի իրավունքը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները մոտեցել են ռուսական հենակետի ավագին և զգուշացրել, որ թաքցնեն անձնակազմը, շուտով կաշխատի հրետանին․ Շահրամանյան
«Սեպտեմբերի 19-ին ես առավոտյան գտնվում էի ռուս խաղաղապահների զորախմբի հրամանատարի մոտ: Առաջին ազդակը, որ հնարավոր է` սկս...
«Սա պատերազմի երկրորդ փուլն է». Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հոկտեմբերի 28-ին հայտարարել է պատերազմի երկրորդ փուլի մեկնարկի մասին, որի նպատակն...
Բանակցությունները դադարեցվել են՝ Իսրայելի հայտարարությունից հետո
Պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները դադարեցվել են այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը պահանջել է վառելիք մատակարարե...
Ռուսաստանը հավաքագրում է կանանց՝ ուկրաինական ճակատ ուղարկելու համար․ Մեծ Բրիտանիայի ՊՆ
Ռուսական մասնավոր ռազմական «Ռեդուտ» ընկերությունը, որը պետության կողմից աջակցվում է և կապված է ռազմական հետախուզության հ...