Ռուսական բանակում սպանում են հրամանները չկատարող զինվորներին․ Ջոն Քիրբի
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ռուս զինվորականները սպանում են այն զինվորներին, որոնք հրաժարվել են կատարել հրամանները: Նրա հայտարարությունները հրապարակել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Տեղեկությունը փոխանցում է meduza-ն։
«Մենք տեղեկություններ ունենք այն մասին, որ ռուս զինվորականները իսկապես սպանում են այն զինվորներին, ովքեր հրաժարվում են կատարել հրամանները։ Մենք նաև տեղեկություններ ունենք, որ ռուս հրամանատարները սպառնում են սպանել ամբողջ ստորաբաժանումներին, եթե նրանք փորձեն նահանջել Ուկրաինական հրետանու կրակի տակից»,- հայտարարել Է Քիրբին՝ նման գործողություններն անվանելով «բարբարոսություն»։
«Կարծում եմ, որ դա ախտանիշն է այն բանի, թե ռուս ռազմական ղեկավարները որքան վատ գիտեն, թե ինչ են անում, և որքան վատ են դա անում ռազմական տեսանկյունից»,- ասաց Քիրբին:
Քիրբիի խոսքով՝ զորահավաքի ընթացքում բանակում հայտնված ռուսները բավականաչափ պատրաստված չեն, տեխնիկայի հագեցվածությունը վատ է, իսկ նրանք պատրաստ չեն մարտական գործողությունների:
«Զարմանալի չէ, որ ռուսական զորքերի մարտական ոգին ցածր է»,- եզրափակել էԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը:
Ռուսաստաի Պաշտպանության նախարարությունից և Կրեմլից առայժմ դա չեն մեկնաբանել Քիրբիի այս հայտարարությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարո...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Այս մասին հայտարարե...