Մոտ ժամանակներս դրական տեղաշարժ կլինի նաև Թուրքիայի հետ հարաբերություններում․ Ալեն Սիմոնյան
Հայաստանով անցնող միջազգային կոմունիկացիաների անվտանգության ապահովմամբ կզբաղվի Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներից մեկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ կա արդեն ձևավորված կառույց, որը կզբաղվի կոմունիկացիաներով:
Խոսելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծից՝ Սիմոնյանն ասել է, որ «միջանցքի» թեման այլևս ակտուալ չէ, իսկ խաղաղության մասին խոսակցություններն ակտիվացել են ոչ միայն Հայաստանի, այլև հարևան երկրի ղեկավարության կողմից:
«ՀՀ-ն չի կարող իրեն դուրս դնել տարածաշրջանի տնտեսական, առևտրային հարաբերություններից: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ բոլոր ճանապարհները՝ Ադրբեջանի, Թուրքիայի հետ բացվեն, և ես ձեզ խոստանում եմ այդ պարագայում Հայաստանի տնտեսությունը, եթե հիմա 11, 12, 14 տոկոս ենք ունենում, կրկնակի, եռապատիկ աճ է ունենալու, և մեր քաղաքացիները տեսնելու են: Էլ չեմ ասում, որ վերջապես խաղաղություն ենք ունենալու, ունենալու ենք խաղաղ երկիր»,- նշել է ԱԺ նախագահը։
Ըստ Սիմոնյանի՝ մոտ ժամանակներս դրական տեղաշարժ կլինի նաև Թուրքիայի հետ հարաբերություններում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Այս մասին հայտարարե...