Լրագրողի ու խմբագրի դեմ դատական հայց՝ Ալեն Սիմոնյանից
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վիրավորանքի հիմքով հայց է ներկայացրել ընդդեմ պատգամավոր Աննա Մկրտչյանի և Hayeli.am կայքի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանի։ Այս մասին Սիմոնյանը գրել է իր Telegram-ի էջում։
«Երեկ իմ կողմից ևս երկու հայց մուտք արվեց դատարան, մեկը Աննա Մկրտչյանի դեմ, մյուսը՝ Անժելա Թովմասյանի: Երկուսն էլ վիրավորանքի հիմքով: Ի դեպ, Ա. Մկրտչյանի դեպքում սա արդեն երկրորդն է: Իսկ Ա. Թովմասյանի դեմ՝ առաջինը. գիծ կար՝ պետք չէր անցնել տիկին: Պետք է հասկանաք, որ եթե այլևս Հայաստանում մարդկանց չեն ծեծում, դա ոչ մեկին իրավունք չի տալիս աջ ու ձախ վիրավորել: Ասօրվանից գնացեք ու մտածեք, թե ինչ ձևակերպումներ եք տալու, ում եք մեղադրելու, եթե դատարանը պարտադրի ձեզ ներողություն խնդրել, բայց վերջում, միևնույնն է, խելոք ներողություն եք խնդրելու»,- մանրամասնել է ԱԺ նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են․ Փաշինյան
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները համաձայնեցված են։ Այս մասին հայտարարե...