Հասարակություն

Արցախից բռնի տեղահանված շուրջ 100 հազար անձի վճարվել է 100 հազար դրամ աջակցությունը

Gohar Vardanyan 1 րոպե 108 դիտում
Արցախից բռնի տեղահանված շուրջ 100 հազար անձի վճարվել է 100 հազար դրամ աջակցությունը

Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության հերթական վճարման արդյունքում՝ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը վճարման է ուղարկել ընդհանուր առմամբ շուրջ 100 հազար անձի համար։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

 

«Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության հերթական վճարման արդյունքում՝ 100 հազար դրամ միանվագ աջակցությունը վճարման է ուղարկել ընդհանուր առմամբ շուրջ 100 հազար անձի համար։

Վճարման գործընթացը շարունակվում է։

 

Հիշեցնենք, որ աջակցությունից օգտվելու համար պարտադիր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների բազայում։

 

Անչափահաս երեխաներին հասանելիք աջակցության գումարը տրամադրվում է առցանց ներկայացվող դիմումի հիման վրա (հղումը՝ https://dimum.ssa.am/ )»,– նշվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250