
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՀԱՄԱՍ-ի դեմ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ՀԱՄԱՍ շարժման և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, իրանական ԶՈւ–ի էլիտար ստորաբաժանումներ) անդամների դեմ: Տեղեկությունը նշված է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր Օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) գործողության մեջ է դրել պատժամիջոցների երկրորդ փաթեթը առանցքային պաշտոնյաների և ֆինանսական ցանցերի դեմ, որոնք կապված են ՀԱՄԱՍ-ի հետ», - նշվածէ հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ այդ քայլը հաջորդել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա բարբարոսական հարձակումներին: Սահմանափակումների տակ են հայտնվել Իրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը, ԻՀՊԿ-ի որոշ անդամներ, ինչպես նաև «Գազայի հատվածում գտնվող կազմակերպությունը», որը ծառայում էր որպես «իրանական անօրինական միջոցների փոխանցման ուղի» ՀԱՄԱՍ-ին և «Իսլամական ջիհադ» խմբավորմանը:
Մասնավորապես, պատժամիջոցներ են սահմանվել հորդանանցի Խալեդ Քադդումիի դեմ, որը, ամերիկյան գերատեսչության պնդմամբ, արդեն երկար ժամանակ ՀԱՄԱՍ-ի մասնակիցների թվում է և կատարում է Իրանում այդ շարժման ներկայացուցչի գործառույթները: Սահմանափակումներ են սահմանվել նաև իրանցիներ Ալի Մորշիդ Շիրազիի, Մուստաֆա Մոհամեդ Հանիի եւ Ալի Ահմադ Ֆեյզուլահիի դեմ, որոնք, ինչպես պնդում են, ԻՀՊԿ-ի մասնակիցների թվում են և զբաղվում են ՀԱՄԱՍ եւ «Իսլամական ջիհադ» խմբավորումներին նախապատրաստելով և աջակցություն ցուցաբերելով:
ԱՄՆ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Գազայի հատվածում գտնվող «Ալ Անսար» բարեգործական ասոցիացիան և նրա տնօրեն Նասեր աշ Շեյխ Ալին: ԱՄՆ իշխանությունների պնդմամբ՝ նրա գործունեությունն ուղղված է ահաբեկիչների հավաքագրմանը։ Սահմանափակումներ են սահմանվել նաև Սահմանափակումներ են սահմանվել նաև սուդանական Zawaya Group for Development and Investment Co. LTD-ն, Larrycom for Investment Company-ն և իսպանական Zawaya Group for Development Investment Sociedad Limitada կազմակերպություններին, որոնք պատկանում են սուդանցի ձեռնարկատեր Աբդել Բասիտ Համզա ալ-Հասան Մուհամեդ Խեյրին: Վերջինս ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից միջազգային ահաբեկիչների ցուցակում ընդգրկված է դեռեւս հոկտեմբերի 18-ից:
Բացի այդ, ամերիկյան իշխանությունները սահմանափակումներ են մտցրել Թուրքիայի քաղաքացիներ Ալաադին Շենգյուլերի, Գյուլշահ Յիգիտոլուի և Արվա Մանգուշի դեմ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն՝ նրանք կապված են թուրքական Trend GYO ընկերության հետ, դրանք կապված են թուրքական Trend GYO ընկերության հետ, որը գործակալության փորձագետները ներառել են ՀԱՄԱՍ-ի ներդրումային պորտֆելում 2022 թվականին։
Սահմանափակումների տակ ընկնելու արդյունքում ԱՄՆ-ում նշված անձանց բոլոր ակտիվները կսառեցվեն, ներառյալ նրանց մասնակցությունը ընկերությունների կապիտալում, որը կազմում է 50% կամ գերազանցում է այն: Այս անձանց հետ կարգելվի ցանկացած գործարք, իսկ դրանց անցկացումը երրորդ անձանց կողմից կարող է հանգեցնել նրանց նկատմամբ երկրորդային պատժամիջոցների: