Սլովակիայի նոր վարչապետը դադարեցնում է Ուկրաինային ռազմական օգնությունը․ հայտնի է պատճառը
Սլովակիայի նոր վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Բրատիսլավան այլևս ռազմական օգնություն չի տրամադրի Ուկրաինային, հաղորդում է meduza-ն:
«Իմ կառավարության դիրքորոշումն այն է, որ ռազմական գործողությունների անհապաղ դադարեցումը լավագույն լուծումն է, որը մենք ունենք Ուկրաինայի համար։ Եվրամիությունը պետք է զենքի մատակարարից վերածվի խաղաղապահի։ Թող ավելի լավ է 10 տարի բանակցեն խաղաղության շուրջ, քան 10 տարի սպանեն միմյանց առանց որևէ արդյունքի»,- հայտարարել է Ֆիցոն եվրոպական հարցերով խորհրդարանական կոմիտեի նիստում։
Վարչապետը նաև անիրատեսական է համարել այն սցենարը, որով ռուսական զորքերը դուրս կբերվեն 1991 թվականի սահման:
«Մեկ տարի իրար սպանելուց հետո ռուսները տարածքային ավելի մեծ օգուտներ ստացան, քան Ուկրաինան։ Այսպիսով, բացատրեք ինձ, թե ինչ կլինի մեկ տարի անց: Չէ որ մենք տեսնում ենք, որ ռազմական լուծում չկա»,- հավելել է Ֆիցոն։
Բացի այդ, վարչապետը հայտարարել է, որ մտադիր չէ աջակցել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը՝ առանց գնահատելու դրանց ազդեցությունը Սլովակիայի և Եվրամիության այլ երկրների վրա: Նա նաև կրկնել է իր խոսքերն այն մասին, որ Ուկրաինայում պատերազմը պայմանավորված է «ուկրաինացի ֆաշիստների հարձակումներով ռուս ազգության խաղաղ բնակչության վրա»:
Իր հերթին «BBC-ի ռուսական ծառայությունը» նշում է, որ ուկրաինա ռուսական զորքերի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Սլովակիան ակտիվորեն զենք է մատակարարել Ուկրաինայի զինված ուժերին և դարձել է կարևոր օղակ արևմտյան օգնության մատակարարման լոգիստիկ շղթայում:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Կարմիր խաչը հաստատեց` այցելել է Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնատար անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ պահվող Արց...