Պեսկովը մեկնաբանել է Փաշինյանի հարցազրույցը The Wall Street Journal-ին
Ռուսաստանը շարունակում է փորձել օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի կնքման հարցում, դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար, հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Փոխանցոմ է ՌԻԱ Նովոստին։
«Իհարկե, շարունակվում են ջանքերը, ջանքերը՝ օգնելու Բաքվին և Երևանին, այնուամենայնիվ, դուրս գալ խաղաղության պայմանագրի կնքման։ Դա անհրաժեշտ է տարածաշրջանում իրավիճակի կայունացման և ողջ տարածաշրջանում ավելի դրական ստեղծարար կենսամակարդակի հասնելու համար»,- ասել Է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասին հարցին։
Բացի այդ, Պեսկովը նշել է, որ Կրեմլում «հակված չեն ընկալել The Wall Street Journal-ը որպես սկզբնաղբյուր», ուստի այդ մասին ամբողջ տեղեկատվությունը նրանք ակնկալում են ստանալ հայ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում:
«Եվ, իհարկե, Ռուսաստանի և Հայաստանի համար լավ չէ շփվել թերթերի միջոցով, հատկապես The Wall Street Journal-ի միջոցով»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ Ռուսաստանը հայ բարեկամների հետ երկխոսության շատ ընդարձակ օրակարգ ունի։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Կարմիր խաչը հաստատեց` այցելել է Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնատար անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ պահվող Արց...