Նուարդ Վարդանյանը՝ ավագանու անդամ դառնալուց հետո իր ունեցվածքի փոփոխությունների մասին

Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանը ավագանու նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրաձարձել է իր ունեցվածքի փոփոխություններին ավագանու անդամ դառնալուց հետո։ 

 

«Մի բնակարան ունեմ, տատիկիս տունն է, ոը նիրատվություն են արել ծնողներս, մորաքույրս»,- ասաց նա։ 

 

Հարցին, թե 2022 թվականին ինչպես է 65 հազար դրամ աշխատավարձով մեքենա ձեռք բերել, Վարդանյանը պատասխանեց․ «ամուսինս է նվիրել, այլևս չունեմ, հին «Մազդա» էր, հետո վաճառել ենք»։

 

Միաժամանակ Վարդանյանը հերքեց այն լուրերը, թե ինքը հավակնում է Կենտրոն վարչական շրջանի թաղապետի պաշտոնին։

 

«Ոչ միայն առաջարկ չի եղել, այլ նման խոսակցություն նույնիսկ թիմի ներսում չի եղել»,- նշեց Վարդանյանը։  

 

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նուարդ Վարդանյանը, որը հավակնում է Կենտրոն վարչական շրջանի թաղապետի պաշտոնին 2022 թվականին մի քանի օրվա տարբերությամբ 2 մեքենա է գնել՝ 2018 թվականի արտադրության, Ford մակնիշի։ 2021 թվականի նոյեմբերի 9-ին ավագանու անդամ Վարդանյանը նվիրատվություն է ստացել 3 անշարժ գույք՝ 1 բաժնային սեփականության իրավունքով անհատական բնակելի տուն եւ 2 համատեղ սեփականությամբ, ՀՀ օրենսդրության համաձայն, նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված շինություն, որը դեռեւս չի ստացել իրավունքների պետական գրանցում։ Նշենք նաեւ, որ 3 անշարժ գույքն էլ գտնվում են Կենտրոն վարչական շրջանում։ Ինչպես կարող է շարքային երեւանցին, ստանալով ամսական 65 հազար ՀՀ դրամ վարձատրություն, մի քանի օրում 2 ավտոմեքենա գնել եւ 3 անշարժ գույք նվեր ստանալ: Հավելենք նաեւ, որ Նուարդ Վարդանյանը 2018 թվականից մինչեւ 2021 թվականը որեւէ հայտարարագիր չի ներկայացրել, որը թույլ կտար տեսնել, թե ինչ ունեցվածք ուներ Վարդանյանը ավագանու անդամ դառնալու պահին։ Երեւում է, սակայն, թե ինչեր է ձեռք բերել ավագանու անդամի կարգավիճակում: