Կիևը կորցնում է լրատվամիջոցների ուշադրությունը և դաշնակիցների աջակցությունը․ New York Times
Ուկրաինան պաղեստինա-իսրայելական հակամարտության ֆոնին «երկրորդ պլան է մղվել», Կիևը կորցնում է լրատվամիջոցների ուշադրությունը և դաշնակիցների աջակցությունը, գրում է ամերիկյան New York Times թերթը: Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Առաջին հերթին Գազայի իրադարձությունները շեղում են արևմտյան քաղաքական գործիչների և հասարակության ուշադրությունը Ուկրաինայի պատերազմից։ Մտավախությունները, որ արևմտյան հասարակությունները սկսել են «հոգնածություն զգալ Ուկրաինայից», միանգամայն իրական են և մինչև հոկտեմբերի 7-ը կշարունակեն աճել»,- գրում է պարբերականը։
Բացի այդ, New York Times-ը մատնանշում է այն հանգամանքը, որ Ուկրաինան ոչ միայն «լրատվամիջոցների ուշադրության պակաս ունի, այլև զինամթերքի»: Պարբերականը նշում է, որ չնայած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոստումներին՝ աջակցել ինչպես Կիևին, այնպես էլ Թել Ավիվին, Իսրայելին, ի վերջո, կարող է անհրաժեշտ լինել սպառազինություն, որն այժմ ավարտվում է Ուկրաինայի մոտ:
«Ուկրաինայում պատերազմը երկրորդ պլան է մղվել, Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ղեկավարությամբ դիվանագիտությունը շփոթված է, իսկ Արևմուտքն ու մյուսները նայում են միմյանց՝ կանգնած փոխադարձ թյուրիմացության անդունդի վրա»,- նշվում է հոդվածում:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Կարմիր խաչը հաստատեց` այցելել է Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնատար անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ պահվող Արց...