Կանադան 2 դիտորդ կուղարկի Հայաստան. փոխնախարար
Կանադան շատ կարճ ժամանակահատվածում երկու դիտորդների կուղարկի Հայաստան, որոնք կմիանան Հայաստանում Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությանը։ «Արմենպրեսի» փոխանցմամբ` Ջերմուկում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ամփոփելով Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի այցը Հայաստան։
«Կանադայի արտաքին գործերի նախարարն ասաց, որ Կանադան ոչ ԵՄ անդամ առաջին երկիրն է, որը ցանկություն է հայտնել դիտորդներ ուղարկել Հայաստան, և 2 դիտորդ կարճ ժամանակահատվածում ժամանելու են։ Հույս ունենք, որ Կանադան հետագայում նաև կընդլայնի իր այս ներդրումը»,– նշեց Հովհաննիսյանը։
Ըստ փոխնախարարի` ՀՀ–ում Կանադայի դեսպանատան բացումը Հայաստանի նկատմամբ հատուկ ուշադրության նշան է։
«Այցի ընթացքում նախարարն անդրադարձել է հումանիտար աջակցության հարցերին. Կանադան եռապատկել է իր աջակցությունը, նախանշվել են համագործակցության խորացման բոլոր ճանապարհները»,– հավելեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Կանադան ծանրակշիռ երկիր է, որի ձայնը միջազգային կազմակերպություններում բավականին ազդեցիկ է։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Կարմիր խաչը հաստատեց` այցելել է Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնատար անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ պահվող Արց...