Իսրայելի գործողությունները դադարել են ինքնապաշտպանություն լինելուց․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումները բացահայտ կոտորած և բարբարոսություն է անվանել: Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Իսրայելի գործողություններն արդեն վաղուց դադարել են ինքնապաշտպանություն լինելուց, փոխարենը նրանք դարձան բացահայտ դաժանության, վայրագության, բացահայտ կոտորածի և բարբարոսության դրսևորում։
«Նրանք, ովքեր խոսում են Մարդու իրավունքների և ազատությունների մասին, արդեն 19 օր անտեսում են Գազայի ճնշված բնակչության կյանքի իրավունքը»,- հայտարարել Է Էրդողանը:
Ավելի վաղ Էրդողանը չեղյալ էր հայտարարել թուրք պաշտոնյաների բոլոր այցերն Իսրայել: Նա նաև կոչ է արել արտատարածաշրջանային խաղացողներին չսրել իրավիճակը Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ՝ Իսրայելին օգնելու միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Կարմիր խաչը հաստատեց` այցելել է Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնատար անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ պահվող Արց...