«Ադրբեջանը շարունակելու է մարդասիրական քողի ներքո առաջ տանել իր ցեղասպան քաղաքականությունը». Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը լրագրող Լինդսի Սնելլին է ներկայացրել սեպտեմբերի 19-ից-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների ուղությունների, բնակավայրերն իրարից դիտավորությամբ մեկուսացնելու ադրբեջանական մեխանիզմների մասին:
«Հերթական հարցազրույց միջազգային մեդիային. այս անգամ լրագրող Լինդսի Սնելլի հետ խոսել եմ հայկական ինքնության դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի, հանցանքների մասին:
Ներկայացրել եմ մեր արձանագրած փաստերը, մասնավորապես` սեպտեմբերի 19-ից-20-ը Արցախի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումների ուղությունների, բնակավայրերն իրարից դիտավորությամբ մեկուսացնելու ադրբեջանական մեխանիզմների մասին:
Հավաքած փաստերով պետք է ստեղծել Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական հանցանքների համար պատասխանատվության ենթարկելու հիմքեր:
Այս ճանապարհին կարևոր է նաև միջազգային մեդիայի հետ համագործակցությունը: Բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործել իրական փաստերն աշխարհին ներկայացնելու համար՝ լինի դա միջազգային իրավական կամ քաղաքական, թե լրագրողական հարթակ:
Իսկ Ադրբեջանը, պարզ է, որ ամեն ինչ անում է, չի խնայում ֆինանսներ և ջանք, որ աշխարհին ցույց տա՝ իբր ամեն բան հայերի հնարածն է, շարունակելու է մարդասիրական քողի ներքո առաջ տանել իր ցեղասպան քաղաքականությունը»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ռшզմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք․ ԱՀ նախագահ
Ռազմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը դիտորդի...
ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ են արել անհապաղ հրաժարական տալ
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը Գիլադ Էրդանը կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել անհապաղ հրաժարական տալ․ «ՄԱԿ...
Սամվել Շահրամանյանը կխախտի լռությունը. Ի՞նչ հայտարարություններ է անելու․ «Հրապարակ»
«Սամվել Շահրամանյանը տևական մտորումներից հետո որոշել է խախտել լռության ուխտը և առաջիկա օրերին հանդես գալ մի շարք հարցերի...
«Ադրբեջանի պետական հեռուստաընկերության ռեպորտաժն է, որտեղ նշվում է, որ իրենց Կապանից մի շունչ է պակասում». Տաթևիկ Հայրապետյան
Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը ռեպորտաժ է ներկայացվել, որտեղ նշվում է, որ իրենց «Կապանից մի շունչ է պակասում»։...