Թուրքիայի խորհրդարանում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը վավերացնելու մասին նախագիծ է ստորագրվել
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Նուման Քուրթուլմուշը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման մասին օրինագիծը, այն հանձնել է հանձնաժողովի քննարկմանը: Տեղելությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Հյուսիսատլանտյան պայմանագրին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրության վավերացմանը հավանություն տալու մասին օրինագիծը փոխանցվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին գործերի կոմիտեին: Արձանագրության հիմնավորման մեջ նշվել է, որ «դաշինքին անդամակցելու համատեղ հայտ ներկայացրած Ֆինլանդիան եւ Շվեդիան սահմանվում են որպես ՆԱՏՕ-ի երկու ամենամոտ գործընկերներ», եւ «այդ երկու երկրները դաշինքի հետ համակողմանի եւ բազմակողմանի համագործակցություն են իրականացրել հայտի ներկայացմանը նախորդող ժամանակահատվածում, նրանք առանձնանում են պաշտպանության եւ անվտանգության ոլորտում իրենց հնարավորություններով եւ ներուժով»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել էր իր երկրի խորհրդարանին վավերացնել Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության արձանագրությունը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...
Կարմիր խաչը հաստատեց` այցելել է Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնատար անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ պահվող Արց...