ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բռնի տեղահանվածներին այդքան գումար ենք տվել, կարող են ՀՀ-ում պատշաճ բնակարան վարձել. Փաշինյան
Ասում եք՝ մարդկանց կացարաններով ապահովել ենք, գնացել հետաքրքրվե՞լ եք՝ ինչ կացարաններ են, ես տեսնելով՝ ամաչում եմ, ցավ եմ ապրում. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Նա նշեց, որ եթե կառավարությունը մտադիր է բնակարանով ապահովել ինչ-որ ծրագրով, արդյո՞ք արցախցիներն են իրենց գրպանից վճարելու. «Չեք կարծո՞ւմ, որ ամոթ և անընդունելի է, որ մենք արցախցիներին առաջարկենք իրենց գրպանից վճարել իրենց բնակարանների համար։ Այս կառավարության դիրքորոշումը ո՞րն է»,-հետաքրքրվեց պատգամավորը։
Նա նաև հարցրեց. «Արցախի բյուջեն ի՞նչ է լինելու, որ թոշակները դադարեցրել եք»։
Նիկոլ Փաշինյաննն օրինակ բերեց, որ 5 հոգանոց ընտանքին կառավարության որոշումներով 2,5 մլն դրամի աջակցություն է տրամադրվելու։
«Մենք 100 000 մարդ ենք մի շաբաթում ընդունել, այդ կացարաններում ապրելու անհրաժեշտություն չունեն, քանի որ այդքան գումար ենք տվել, կարող են ՀՀ-ում պատշաճ բնակարան վարձել», - ասաց նա և նշեց, թե աշխարհը զարմացած է՝ ոնց ենք կարողացել այդ ամենն անել։
Ինչ վերաբերում է տեղահանվածների թոշակներին՝ ասաց, որ որևէ մեկին թոշակից չեն զրկել, բայց ՀՀ-ն պարտավոր է օրենքով սահմանված կարգով թոշակ տրամադրել։ Նա նշեց, որ ըստ այդմ էլ, կառավարության որոշմամբ, ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ/փախստականի կարգավիճակ տալով, նրանք դիմելու պարագայում կստանան ՀՀ քաղաքացիություն, որից հետո թոշակավորման և մնացած հարցերն արագ կլուծվեն։
«Շուտով նաև ԼՂ-ից տեղահնված մեր քույրերի և եղբայրների համար բնակարանային ծրագրեր կլինեն, առավել ևս, եթե դիմեն և ստանան ՀՀ քաղաքացիություն», - ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկանում էին զավթել ՀՀ պետական նշանակության շինություններ․ ԱԱԾ բացահայտումը
ՀՀ ԱԱԾ քննչական և սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ծառայողների իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական ԶՈւ-ն դուրս պետք է գա ՀՀ տարածքից․ Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզում իրավիճակը հանգիստ ու հանդարտ է, անվտանգային առումով որևէ փոփոխություն չկա։ Այս մասին լրագրողների հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը ԼՂ–ի հայաթափման համար մեղադրել է ՌԴ խաղաղապահներին ու ՄԱԿ–ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հայաթափման համար մեղադրում է ՌԴ խաղաղապահ զորախմբին ու ՄԱԿ–ին։ Նա այդ մասի...
Փաշինյանը՝ Բրյուսելում նախատեսված հանդիպման և Ալիևի մասնակցության մասին
Ադրբեջանի նախագահի հետ բրյուսելյան եռակողմ հանդիպումը հոկտեմբերին չի կայանա, նա չի հաստատել իր մասնակցությունը՝ Բրյուսել...