Պատշաճ պահի կպատասխանենք ամերիկացիներին. Ռուսաստանն ԱՄՆ-ից սպառազինությունների վերահսկման առաջարկներ է ստացել
ՌԴ-ն ԱՄՆ-ից առաջարկներ է ստացել ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման շուրջ երկխոսության վերսկսման վերաբերյալ, այս պահին դրանք ուսումնասիրվում են, լրագրողներին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Դա այդպես է, non paper-ի տեսքով, այսինքն՝ գրավոր, բայց ոչ պաշտոնական հուշագրի տեսքով: Այժմ մենք դրանք վերլուծում ենք միջգերատեսչական ձևաչափով»,- լրագրողներին ասել է Ռյաբկովը։
«Նորության տարրեր չկան։ Սա հայտնի դիրքորոշում է, պարզապես այն ի մի է բերվել։ Մենք հանգիստ ուսումնասիրում ենք և պատշաճ պահի կպատասխանենք ամերիկացիներին, թե ինչ ձևով` դեռ վաղաժամ է խոսել»,- հավելեց նա։
Ռյաբկովի խոսքով՝ ԱՄՆ-ն «առաջարկում է համակարգված հիմքի վրա դնել ռազմավարական կայունության եւ սպառազինությունների վերահսկման շուրջ երկխոսության վարումը, ընդ որում՝ դա անել ամեն ինչից զատ. մենք դրան պատրաստ չենք»:
«Մենք կարծում ենք, որ առանց ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ խորը ֆունդամենտալ թշնամական կուրսի փոփոխության, ռազմավարական կայունության շուրջ երկխոսությանը վերադառնալը, ներառյալ ռազմավարական հարձակողական սպառազինությունների թեմատիկան եւ այլ սյուժեներ, ինչպես դա նախկինում էր կիրառվում, պարզապես անհնար է»,- ընդգծել է Ռյաբկովը:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Կարմիր խաչը հաստատեց` այցելել է Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնատար անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ պահվող Արց...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...