Խաղաղության օրակարգի վերաբերյալ հերթական պատասխանը տալու մեր հերթն է. Միրզոյան
ՀՀ իշխանություններն Ադրբեջանից արդեն ստացել են խաղաղության օրակարգի հետ կապված հերթական առաջարկներն ու այժմ հերթական պատասխանը տալու մեր հերթն է։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Այն, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի հերթական առաջարկներ է փոխանցել, դա նոր չէ։ Ես չեմ հասկանում` ինչու է դա նորից մամուլում շրջանառվում։ ՀՀ իշխանություններն Ադրբեջանից արդեն որոշակի ժամանակ է, ինչ ստացել են խաղաղության օրակարգի հետ կապված հերթական առաջարկներն ու այժմ մեր հերթն է` հերթական պատասխանը տալու»,– նշեց Միրզոյանը։
Նախարարի խոսքով` եթե հայկական կողմը ստանա նաև Ադրբեջանի ղեկավարի հաստատումը երկու երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումների մասին, ապա դա ևս մի քայլ առաջ կլինի։
«Խաղաղության պայմանագրի զուտ տեքստի առումով կրկին ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել»,– իր խոսքը եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...
Կարմիր խաչը հաստատեց` այցելել է Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնատար անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ պահվող Արց...