Ինչու է Իսրայելը դադարեցնում վիզաներ տրամադրել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին
Իսրայելը կդադարի վիզաներ տրամադրել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ դրա գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի դիրքորոշման պատճառով: Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությանն առընթեր հրեական պետության մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Գուտերեշի արտահայտությունների պատճառով մենք կմերժենք մուտքի արտոնագրեր տրամադրել ՄԱԿ-ի ներկայացուցիչներին»,- ասել է Էրդանը բանակային Galei Tzahal ռադիոյի եթերում:
«Մենք արդեն մերժում ենք մուտքի արտոնագիրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսին»,- շարունակել է Էրդանը և հավելել` «ժամանակն է դաս տալ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին»:
Իսրայելի ԱԳՆ-ն ևս մեկնաբանել է Գուտերեշի հայտարարությունները:
«Անվտանգության խորհրդում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի արտահայտությունները լուրջ են, զայրույթ եւ զարմանք են առաջացնում եւ բիծ են նրա եւ նրա ղեկավարած կազմակերպության վրա, արտացոլում են ՄԱԿ-ի եւ հատկապես գլխավոր քարտուղարի կողմից Իսրայելի նկատմամբ կանխակալ եւ խեղաթյուրված վերաբերմունքը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պետք է հրաժարվի իր խոսքերից և ներողություն խնդրի իր հայտարարության համար»,- ասված է Իսրայելի ԱԳՆ մեկնաբանության մեջ, որը տարածել է նրա մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին նվիրված ելույթում Գուտերեշը հայտարարել է, որ միանշանակ դատապարտում է ՀԱՄԱՍ-ի հարձակումը Իսրայելի վրա հոկտեմբերի 7-ին, բայց կոչ է արել հիշել, որ դա տեղի չի ունեցել առանց պատճառի, և որ Պաղեստինի բնակիչները «56 տարի շարունակ ապրել են խեղդող օկուպացիայի մեջ»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Կարմիր խաչը հաստատեց` այցելել է Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնատար անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ պահվող Արց...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...