Ինչ է պարունակում Ուկրաինային Ավստրալիայի հատկացրած ռազմական օգնության նոր փաթեթը
Ավստրալիայի կառավարությունը Ուկրաինային 12 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ է հատկացնում։ Այս մասին այսօր X-ի իր միկրոբլոգում հայտնել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը։ Տեղեկությունը փոխանցում է mnews.world-ը:
«Այսօր մենք հայտարարել ենք, որ Ավստրալիան Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 20 միլիոն ավստրալական դոլար (12 միլիոն ԱՄՆ դոլար) պաշտպանական օգնություն՝ տեղական արտադրության նորարարական արդյունաբերական սարքավորումների տեսքով»,- հայտարարել է նա:
The Canberra Times պարբերականը գրում է, որ օգնության նոր փաթեթում կներառվեն ականազերծման սարքավորումներ, դյուրակիր ռենտգենյան ապարատներ, մետաղի համար 3D տպիչ և անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգեր, որոնք մշակվել են ավստրալական DroneShield, Micro-X, Minelab և SPEE3D ընկերությունների կողմից: Կառավարությունը նաև Ավստրալիայի Թագավորական ռազմաօդային ուժերի e-7A Wedgetail ինքնաթիռ կուղարկի Գերմանիա՝ Ուկրաինային միջազգային մարդասիրական և ռազմական օգնության ջանքերին աջակցելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Կարմիր խաչը հաստատեց` այցելել է Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնատար անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ պահվող Արց...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարո...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...