Շվեդիան կատարել է Թուրքիայի հանդեպ իր բոլոր պարտավորությունները և պատրաստ է դառնալ դաշինքի անդամ. Ստոլտենբերգ
Շվեդիան կատարել է Թուրքիայի հանդեպ իր բոլոր պարտավորությունները և այժմ պատրաստ է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ։ Այս մասին Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Շվեդիան կատարել է բոլոր պարտավորությունները, փոխել է իր Սահմանադրությունն ու օրենքները, որոնք թույլ են տալիս ընդլայնել ահաբեկչության դեմ պայքարը, թույլատրել է զենք մատակարարել Թուրքիային, եւ այժմ ես սպասում եմ նրա անդամակցությանը դաշինքին մոտ ապագայում», - ասել է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ ակնկալում է Թուրքիայի խորհրդարանի կողմից դաշինքին Շվեդիայի անդամակցության արագ վավերացում:
Նմանատիպ հոդվածներ
Կարմիր խաչը հաստատեց` այցելել է Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնատար անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ պահվող Արց...
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարո...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...