Պեսկովը` Պուտինի նմանակների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նմանակներ չունի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ոչ. չկա ոչ մի նմանակ: Սա անհեթեթ տեղեկատվական արտահոսքի կատեգորիայից է, որը նախանձելի համառությամբ քննարկում են մի շարք լրատվամիջոցներ»,- պատասխանել է Պեսկովը։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ նման կեղծիքները բացի ժպիտից ոչինչ չեն առաջացնում:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հրապարակել էին ճապոնացի հետազոտողների ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց՝ Պուտինը տարբեր առիթների «նմանակներ» է օգտագործում: Նրանց հետազոտությունը հիմնված է արհեստական բանականության՝ ուժեղացված դեմքի ճանաչման, ձայնի համեմատության և մարմնի շարժումների ուսումնասիրության վրա:
Նմանատիպ հոդվածներ
Կարմիր խաչը հաստատեց` այցելել է Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնատար անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ պահվող Արց...
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...