Կարճ ժամանակում խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալու համար իրական հնարավորություններ կան․ Բայրամով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ ԱԳՆ-ի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը քննարկել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները։ Հաղորդում է ԱՊԱ-ն` հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Բայրամովը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարճ ժամանակում խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալու համար իրական հնարավորություններ կան։
Նա նաև ընդգծել է, որ ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի «Ղարաբաղի հայ բնակիչները բնակվեն Ադրբեջանի տարածքում՝ Ադրբեջանի օրենսդրության շրջանակներում որպես դրա քաղաքացիներ, և այդ նպատակով բացվել է նրանց վերաինտեգրման պորտալը»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Կարմիր խաչը հաստատեց` այցելել է Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնատար անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ պահվող Արց...
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարովան:...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...