Էրդողանը Գազայում խաղաղ բնակչության զանգվածային մահերը համեմատել է ցեղասպանության հետ
Թուրքիայի նախագահ Էրդողանը Գազայում խաղաղ բնակչության զանգվածային մահերը Ցեղասպանություն է համարել․
«Ցավոք, միջազգային հանրությունն ի վիճակի չէ արձագանքել Իսրայելի վարչակազմի՝ խաղաղ բնակչության վրա անօրինական և անզուսպ հարձակումներին»,- ասվում է նրա՝ ՄԱԿ-ի հիմնադրման 78-ամյակի կապակցությամբ հղված նամակում, փոխանցում է ТАСС-ը։
«Մենք բախվում ենք շատ լուրջ խնդիրների՝ զինված հակամարտություններից մինչև կլիմայի փոփոխություն, սովից և աղքատությունից մինչև իսլամաֆոբիա։ Հոկտեմբերի 7-ից ի վեր ցեղասպանությանը հասնող զանգվածային ավերածություններ են տեղի ունեցել Գազայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Էրդողանի խոսքով՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձություններով պայմանավորված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ազատվի սահմանափակ թվով երկրների գերիշխանությունից և դառնա ավելի ներկայացուցչական, ժողովրդավարական և արդյունավետ։
Նմանատիպ հոդվածներ
ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ են արել անհապաղ հրաժարական տալ
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը Գիլադ Էրդանը կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել անհապաղ հրաժարական տալ․ «ՄԱԿ...
Ռшզմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք․ ԱՀ նախագահ
Ռազմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը դիտորդի...
ՀՀ ԱԳՆ-ն Հայաստան է կանչել Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկին և բողոքի նոտա հղել
2023թ. հոկտեմբերի 23-ին «Առաջին ալիք» համառուսաստանյան դաշնային հեռուստատեսության եթերում թողարկված հաղորդման առնչությա...
«3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը նախարարները համատեղ հաղորդագրություն են տարածել
2023թ. հոկտեմբերի 23-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով և Հայաս...