ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ում վերջին տարիներին արձանագրված բոլոր հաջողությունները և անհաջողությունները ուղիղ կապ ունեն կոռուպցիայի հետ. Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե և ներկա գտնվել Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառմանը:
Վարչապետը շնորհավորել է ներկաներին Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման երկրորդ տարեդարձի առիթով և նշել, որ 2018 թվականին տեղի ունեցած հեղափոխությունը հանրության շրջանում մեծ ակնկալիքներ առաջացրեց։ Այդ ակնկալիքները երկու հիմնական ուղղություն ունեին. առաջինը՝ հետաքննել, բացահայտել և օրենքով սահմանված ընթացքի և ելքի հանգեցնել արձանագրված կոռուպցիոն դեպքերը։ Երկրորդը՝ կանխարգելել և նաև հետևողական լինել ընթացիկ կոռուպցիայի հարցերում, դրա զարգացման հնարավորությունները բացառել։
Փաշինյանը գոհունակությամբ արձանագրել է, որ կառավարությունը որոշեց գնալ ինստիտուցիոնալ ճանապարհներով և փորձեց հասկանալ, թե ինչ ինստիտուտներ են անհրաժեշտ, որպեսզի քաղաքական օրակարգը արդյունավետ ձևով հասցեագրվի, ոչ թե կուսակցական կամ Կառավարության, այլ ժողովրդի կողմից։
«Ամեն ինչ արեցինք, որպեսզի դատական, իրավական համակարգում աշխատավարձերը մրցունակ լինեն մասնավոր հատվածի աշխատավարձերի հետ»,- նշել է վարչապետը միաժամանակ դիտարկելով, որ հանրությունը, սակայն, այնքան էլ գոհ չէ կատարված աշխատանքների ընթացքից։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մարդիկ երբեմն ինչ-որ գործերի ընթացքին հետևելով՝ տպավորություն են ստանում, թե խոսքը ոչ թե դատական գործընթացի մասին է, այլ կուլիսային բանակցությունների. «Առիթից օգտվելով, որ ներկա են և՛ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, և՛ Գլխավոր դատախազը, և՛ Արդարադատության նախարարը և մեր քննչական մարմինների ղեկավարները, ցանկանում եմ ասել, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե այդ դատական գործերը տեղի են ունենում, այսպես ասած՝ արձակուրդային, կուրորտային ռեժիմով»,- ընդգծել է նա։
Վարչապետը հայտնել է ձեռնարկվող նոր միջացների մասին, այդ թվում՝ քրեական գործերով անցնող անձանց իրավունքներն ավելի արդյունավետ պաշտպանելու համար: Այս նոր համակարգը, ըստ վարչապետի, ենթադրում է նաև քննչական պրոֆեսիոնալիզմի նոր որակ, մասնագիտական առաջխաղացում, ինչի համար շատ կոնկրետ խթաններ են ստեղծվել:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է հակակոռուպցիոն քաղաքականությունը և նշել է, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին արձանագրված բոլոր հաջողությունները և բոլոր անհաջողությունները շատ ուղիղ կապ ունեն կոռուպցիայի հետ:
Մանրամասները` տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս մասով գնդակը գտնվում է թուրքական կողմում». Կոստանյան
ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին, թե ինչ փուլում է հայ-թուրքական ցամաքա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հետո էլ ասում եք՝ դու ես մեղավոր, Բաբայանն ինչ կապ ունի, չեմ հասկանում». Սամվել Բաբայան
Ես համարում եմ որ Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են «5-րդ շարասյան» լրատվամիջոցները:Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայի նախագահը ժամանել է Թել Ավիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Թել Ավիվ։ Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել այն մասին, որ Ֆրանսիայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վլադիմիր Սոլովյովը ներողություն է խնդրել ՌԴ ԱԳՆ-ից
Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ներողություն է խնդրել ՌԴ ԱԳՆ-ից, ինչպես նաև Զախարովայից և Բոգդանովից Սատանովսկու հ...